Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ:
«Շնորհավորում եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձևավորման առթիվ։ Հայաստանի կառավարությունն ակնկալում է Եվրահանձնաժողովի հետ սերտ համագործակցություն՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:
Նշենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 27-ին քվեարկել էին Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման օգտին: Նոր Եվրահանձնաժողովը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները ստանձնել է դեկտեմբերի 1-ից։