ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն աշխատում է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի վրա, ուստի նա չի ուղեկցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անգոլա կատարած այցի ժամանակ:
«Ջեյք Սալիվանը մնաց Վաշինգտոնում և չմիացավ նախագահ Բայդենի՝ Անգոլա կատարած այցին, որ շարունակի աշխատանքը Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի համաձայնագրի շուրջ»,-X-ում գրել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրողը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Նշենք, որ օրեր առաջ Բայդենն իր առաջին այցն է կատարել Աֆրիկա (Անգոլա) ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ընթացքում։ 1975 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո ԱՄՆ-ը երկար ժամանակ չէր ճանաչում Անգոլայի իշխանությունը։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել միայն 1993 թվականին։