Թուրքիան շատ ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների անսպասելի ընթացքին։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Մոնտենեգրոյի ղեկավար Յակով Միլատովիչի հետ դեկտեմբերի 2-ին Անկարայում կայացած համատեղ ասուլիսում։
էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է շարունակել անել հնարավորը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։
«Մենք հուսով ենք, որ համաձայնության կգանք՝ հաշվի առնելով Սիրիայի ժողովրդի օրինական պահանջները, տարածքային ամբողջականության պահպանումը և Սիրիայում 13 տարի շարունակվող ապակայունացման շարանից ելքերը», – ասել է նա։
էրդողանն ընդգծել է, որ Անկարայի առաջնահերթությունը հենց Թուրքիայի ազգային անվտանգությունն է։ «Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անցանկալի զարգացումները կանխելու համար»,-հավելել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։