Վրաստանի մի շարք դպրոցներում դասադուլը շարունակվում է։ Վրացական ԶԼՄ-ները հրապարակել են դպրոցների ցանկը, որոնց թիվն անցնում է մեկ տասնյակը:
Աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները, իրենց բողոքը արտահայտելով, հրաժարվում են մասնակցել ուսումնական գործընթացին և դուրս են գալիս փողոց։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանում տիրում է ներքաղաքական լարված իրավիճակ: Ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցրել է անդամակցության վերաբերյալ ԵՄ-ի հետ բանակցային գործընթացը մինչև 2028 թվականը: Ցուցարարները պնդում են, որ իշխող կուսակցությունը Վրաստանին հեռացնում է եվրաինտեգրման գործընթացից և մոտեցնում է Ռուսաստանին: Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել էր այս քննադատություններին՝ հավաստիացնելով, որ կառավարությունը լիովին հավատարիմ է եվրոպական արժեքներին և եվրաինտեգրման գործընթացին։ Սակայն բողոքի ակցիաները չեն դադարում: Վրաստանի ոստիկանության ուժերը կիրառում են միջոցներ՝ այդ թվում ջրցան մեքենաներ՝ ցուցարարներին ցրելու նպատակով: