Վրաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախարար, իսկ ներկայում «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստվում է լքել կուսակցության շարքերն ու բիզնեսով զբաղվել: Տեղեկությունը հայտնում է վրացական ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլիի շրջապատից հայտնել են, թե կուսակցությունից առաջարկել են պաշտոնապես մնալ թիմում և բողոքի ակցիաների ֆոնին հայտարարություն չանել։
«Թե ինչ կորոշի Ղարիբաշվիլին, հայտնի չէ»,- հայտնում է TV Pirveli հեռուստաալիքը:
Տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել իշխող ուժից կամ հենց Ղարիբաշվիլին։