Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է բողոքի ցույցերի քարտեզը և արտակարգ նախազգուշացում, որով դիվանագիտական առաքելության աշխատակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում չշարժվել Թբիլիսիի որոշակի թաղամասերում մինչև տեղական ժամանակով ժամը 07:00-ն։
Դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել որոշ հյուրանոցներում տեղակայվելուց, հետևել տեղական լրատվամիջոցների թարմացումներին, ուշադրություն չգրավել, խուսափել ցույցերից, ուշադիր լինել շրջապատի նկատմամբ, ինչպես նաև վերանայել անձնական անվտանգության պլանները: