Դեկտեմբերի 3-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին։
Զրույցի ընթացքում ռուսական կողմը հաստատել է համերաշխությունը Սիրիայի ղեկավարությանը և ժողովրդին՝ ահաբեկչական խմբավորումների ներխուժումից հետո Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի վատթարացման ֆոնին։
Ընդգծվել է Ռուսաստանի սկզբունքային և անփոփոխ դիրքորոշումը՝ ի աջակցություն Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։