Դեկտեմբերի 3-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում զրուցակիցները մանրամասնորեն անդրադարձել են Սիրիայում կտրուկ վատթարացող իրավիճակին։
Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է արագ դադարեցնել արմատական խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիան և լիարժեք աջակցություն ցուցաբերել օրինական իշխանությունների՝ ողջ երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը վերականգնելու ջանքերին՝ օգտագործելով տարածաշրջանում Անկարայի առկա հնարավորությունները։
Այդ կապակցությամբ առաջնորդները հանդես են եկել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Աստանայի գործընթացի շրջանակներում փոխգործակցության ամրապնդման օգտին։ Նշվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հետագա սերտ համակարգման կարևորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում։
Երկու երկրների նախագահները կշարունակեն շփումները՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար քայլեր որոնելու համատեքստում։