Եվրամիության երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները դեկտեմբերի 17-ին կքննարկեն ճնշման միջոցները և Վրաստանում տիրող իրավիճակին միջամտելու ուղիները, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանումը և առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանափակման հնարավորությունը: Այս մասին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։
«Մենք կքննարկենք Վրաստանի հարցը ԵՄ-ի արտաքին հարաբերությունների հաջորդ խորհրդին։ Եվրահանձնաժողովը կներկայացնի առաջարկությունների նախագծեր, թե ինչ միջոցներ կան ձեռնարկելու համար: Կան բազմաթիվ քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, այդ թվում՝ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքի արգելքները, վիզայի սահմանափակումների հետ կապված հարցերը և այլն»,- ասել է նա։