Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի ԵԱՀԿ 31-րդ նախարարական խորհրդի նիստին,որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Ֆիդանը ելույթ կունենա դեկտեմբերի 5-ին կայանալիք առաջին լիագումար նիստում։
Ակնկալվում է, որ Ֆիդանն իր ելույթում կշեշտի, որ ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամենաներառական հարթակն է և պետք է շարունակի մնալ եվրոպական անվտանգության ճարտարապետության անբաժանելի մասը:
Նա նաև կընդգծի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը Թուրքիայի աջակցությունը, ինչպես նաև կշեշտի արդար և կայուն խաղաղություն ապահովելու համար դիվանագիտության ու երկխոսության կարևորությունը։