Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Սուջաշվիլին հրաժարական է տվել. նրան փոխարինել է Գելա Գելաձեն։ Տեղեկությունը փոխանցում են վրացական ԶԼՄ-ները:
Հայտնի չէ, թե որն է եղել պաշտոնը լքելու պատճառը և արդյոք վերջինս նոր պաշտոնի է տեղափոխվելու, թե այլևս հանրային ծառայություն չի իրականացնելու։
Նշենք, որ Սուջաշվիլին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում էր 2019-ից, իսկ մինչ այդ ղեկավարում էր Վրաստանի հետախուզական ծառայությունը։