Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Սիրիան զինված ուժեր ուղարկելու խնդրանքով դիմի, Իրանը դա կքննարկի:
Նա նշել է, որ Սիրիայի հարցը քննարկելու նպատակով կմեկնի նաև ՌԴ:
Անդրադառնալով ԱՄՆ հետ բանակցությունների հավանականությանը՝ Արաղչին ընդգծել է, որ այժմ դրա համար հիմքեր չկան: