Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպումը։ Կալասը, ամփոփելով հանդիպումը, X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ.
ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և ճկունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ:
Ես վերահաստատեցի իմ հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում երկարատև խաղաղությանը»։