Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դիտավորյալ և ցուցադրական ցեղասպանության մեջ։
«Amnesty International-ի հետաքննությունը բավարար ապացույցներ է գտել՝ եզրակացնելու, որ Իսրայելը կատարել և շարունակում է ցեղասպանություն իրագործել պաղեստինցիների դեմ օկուպացված Գազայի հատվածում՝ լկիտաբար տարածելով դժոխք և ավերվածություններ, ընդ որում շարունակաբար, անխնա և լիակատար անպատժելիությամբ»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Amnesty International-ից նշել են, որ Իսրայելը ցուցադրաբար «կատարում է Ցեղասպանության մասին կոնվենցիայով արգելված գործողություններ՝ Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»։
Կազմակերպությունը նաև հայտնել է, որ հետաքննության ընթացքում իրենց աշխատակիցները «հարցազրույց են անցկացրել 212 մարդու հետ, կատարել դաշտային հետազոտություն և վերլուծել տեսողական ու թվային ապացույցների լայն շրջանակ, ներառյալ արբանյակային պատկերները»: Վերլուծվել են նաև Իսրայելի կառավարության և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև պաշտոնական իշխանությունների հայտարարությունները։