Անկարայում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները։Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանը:
Եռակողմ հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական կապերը խորացնելու, ինչպես նաև է նաև առևտրի, տնտեսության, պաշտպանության, էներգետիկայի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր: