Սուննի արմատական իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը շարունակում է իր հարձակումը Սիրիայի հյուսիսում երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի դեմ, գրավել է Համա քաղաքը:
Ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքը, որը հինգերորդն է Սիրիայում բնակեցվածությամբ, ջիհադիստները գրավել են սիրիական բանակի դեմ եռօրյա կատաղի մարտերից հետո: Իսլամիստներին հաջողվել է հարյուրավոր բանտարկյալների ազատել Համայի կենտրոնական բանտից։ Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են շարունակել շարժվել դեպի Հոմս, որը գտնվում է Համայից 40 կմ հեռավորության վրա։
Համան 2011թվականից, երբ Սիրիայում սկսվել էր պատերազմը, մշտապես գտնվել է կառավարական զորքերի վերահսկողության ներքո։ Համայից Դամասկոս մոտ 220 կմ է։
Նշենք, որ Սիրիայում իրավիճակը կտրուկ վատացել է նոյեմբերի 27-ից, երբ իսլամիստներին հաջողվել է գրավել Հալեպ և Իդլիբ քաղաքները։