Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Իրաք։
Այցի նպատակը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելն է։
Հաղորդվում է, որ այս հարցի կապակցությամբ այսօր Բաղդադում բանակցություններ կանցկացեն Իրաքի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։