Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցների փոփոխությունների վերաբերյալ։
Հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 28-ին խորհրդարանի շենքում հայտարարված անվտանգության կարմիր մակարդակը չեղարկվել է և դեկտեմբերի 6-ից կգործի անվտանգության դեղին մակարդակը։
Նախատեսվող խորհրդարանական միջոցառումներին (այդ թվում հանձնաժողովների և լիագումար նիստեր) կթույլատրվի միայն այն անձնանց, ում կհրավիրեն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից։
Մինչ խորհրդարանական միջոցառումների ավարտը շենքում կթույլատրվի մուտք գործել հավատարմագրված յուրաքանչյուր հեռուստաընկերությունից հեռարձակողների/հեռուստատեսության մեկ խումբ:
Ձեռնարկված այս միջոցառման նպատակն է Վրաստանի խորհրդարանում ապահովել անվտանգ և աշխատանքային միջավայր։