Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը Սիրիայի իշխանությունների և զինյալների առճակատման ֆոնին ոչ մեկի կողմը չի անցնում, սակայն հանդես է գալիս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Այս մասին հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասսեմ Նաիմը։
Շարժման ներկայացուցիչը «ՀԱՄԱՍ»-ի անունից Սիրիային մաղթել է կայունություն և բարգավաճում և «որ ներքին խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով՝ հիմնված երկրի ներսում համագործակցության վրա»։ Ըստ շարժման՝ Իսրայելը միակն է, որ շահում է Սիրիայում «զինված դիմակայությունից և անկայունությունից»։