Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների «Աստանայի ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Կատարում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
««Աստանայի ձևաչափով» նախարարական հանդիպումը նախատեսված է վաղը Կատարում՝ համապատասխան քաղաքագիտական խորհրդաժողովի շրջանակներում, որն անցկացվում է այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը», – հաղորդել է Զախարովան: