Սիրիայի վարչապետը հայտարարել է, թե մնում է Դամասկոսում ու վարում է բանակցություններ մայրաքաղաքը գրաված զինյալների առաջնորդների հետ: Նա նաև հայտնել է, որ վերջին անգամ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ շփվել է դեկտեմբերի 7-ի երեկոյան:
Վարչապետի փոխանցամբ, սիրիական կառավարության անդամների մեծ մասը մնում են Դամասկոսում՝ անցնցում իշխանահանձնումն իրականացնելու համար: