Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների ժամանակ տարբեր միջոցներով ծածկել դեմքը։ Ըստ Կոբախիձեի՝ սա կօգնի հավաքների ժամանակ կանխարգելել բռնությունները։ Վերջինս հայտնել է նաև, որ տեխնիկապես այնպես են կազմակերպելու, որ օրենքն ամսվա վերջ արդեն ամբողջությամբ գործի։