Իսրայելական ուժերը Գոլանի բարձունքներում՝ Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմում, սահմանազատման գոտուց դուրս անվտանգության լրացուցիչ գոտի են ստեղծում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Իսրայելը շարունակում է ընդլայնել վերահսկողությունը Հերմոն լեռան և հարակից տարածքների սահմանազատման գոտու և այլ ռազմավարական կետերի նկատմամբ։ Սպառնալիքները չեզոքացնելու և տեղի դրուզների ու այլ համայնքների հետ կապեր հաստատելու համար Իսրայելը սահմանազատման գոտուց դուրս լրացուցիչ անվտանգության գոտի է ստեղծում»,- գրել է Գենդելմանը Telegram-ի իր ալիքում։
Վարչապետի գրասենյակի խորհրդականը նշել է, որ «Իսրայելը կշարունակի Սիրիայում ռազմավարական և ծանր սպառազինությունների ոչնչացմանն ուղղված գործողություններ և կճնշի Իրանից Լիբանան զենքի մատակարարումը վերականգնելու ցանկացած փորձ»։