Սիրիան կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ երկրում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Կուսայ ալ-Դահհակը։
«Մենք կշարունակենք աշխատել ՄԱԿ-ի հետ բոլոր ոլորտներում, հատկապես հումանիտար օգնության և մարդասիրական աջակցության՝ կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու, ավելի լավ ապագա կառուցելու համար»,-ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ը «կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր սիրիացու կյանքում»։ «Մենք միշտ հավատացել և շարունակում ենք հավատալ ՄԱԿ-ի հետ մեր համագործակցությանը»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։
Դահհակը նաև հայտնել է, որ Սիրիայում իշխանափոխությունից հետո արտերկրում գտնվող սիրիական բոլոր հաստատությունները, այդ թվում՝ դեսպանատները և ՄԱԿ-ում ներկայացուցչությունները, պետք է շարունակեն գործել՝ համաձայն անցումային շրջանում ստացված հրահանգների։