Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման մասին։ Նրա խոսքով, պաշտոնական Թբիլիսին հույսը դնում է «իրական գործընկերության, ոչ թե թղթի վրա»։
«Մենք պատրաստ ենք սկսել այդ մասին խոսել նոր վարչակազմի հետ»,-ասել է Կոբախիձեն։
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ «նոր վարչակազմը առաջ չի քաշի վրացական հասարակության արժեքներին հակասող պահանջներ»։ Կոբախիձեն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը և կոնկրետ ինչ պահանջներ պետք է հանի Վաշինգտոնը օրակարգից։
Միացյալ Նահանգները Բայդենի վարչակազմի օրոք հայտարարեց Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին՝ «ժողովրդավարությունից հետ կանգնելու» պատճառով։ Վաշինգտոնը վերջերս հայտարարեց ռազմավարական գործընկերության դադարեցման մասին՝ Վրաստանի իշխող կուսակցության գործողությունների պատճառով։