Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա: Այդ մասին հաղորդում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Այցի մանրամասները դեռևս չեն հաղորդվում։
ԱՄՆ պետդեպարտամենտը Բլինքենի այցի մասին դեռ չի հաղորդել։
Բլինքենն ու Ֆիդանը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել դեկտեմբերի 9-ին, քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։