Վաշինգտոնը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորմանը խորհուրդ է տվել աջակցել Սիրիայում ներառական կառավարության ձևավորմանը և չվերցնել երկրում ողջ իշխանությունը:
Reuters գործակալության փոխանցմամբ, վերջին օրերին ԱՄՆ վարչակազմը Վաշինգտոնի մերձավորարևելյան դաշնակիցների և Թուրքիայի հետ համակարգմամբ սկսել է «առաջին կապերը» հաստատել HTS-ի հետ։ Լրատվամիջոցի աղբյուրները, միաժամանակ, հրաժարվել են պարզաբանել, թե ամերիկյան կողմը հաղորդագրություններ է ուղարկում խմբավորմանը ուղիղ, թե միջնորդների միջոցով։
Գործակալության տվյալներով՝ ներկայիս վարչակազմը այդ շփումների մասին ծանուցում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնականներին։