ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Colony Capital ներդրումային ընկերության հիմնադիր Թոմ Բարաքի թեկնածությունը։
Բարաքի թեկնածությունը պետք է նաև վավերացնի Սենատը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Թոմ Բարաքը կնշանակվի Թուրքիայում մեր հաջորդ դեսպանը։ Թոմը 30 տարի շարունակ հաջողությամբ ղեկավարել է ներդրումային ընկերություն: Նա հայտնի է որպես փորձառու և մտածված առաջնորդ, ում հարգում են ինչպես քաղաքական, այնպես էլ բիզնես աշխարհում շատ ազդեցիկ գործիչներ», – գրել է Թրամփը Truth Social հարթակում:
Նշենք, որ Թոմ Բարաքը Թրամփի նախորդ նախագահության ժամանակաշրջանում զբաղեցրել էր ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնը: Նա ԱՄՆ-ի դատարանի կողմից մեղադրվում էր ԱՄԷ-ի օգտին լրտեսություն անելու մեջ, սակայն 250 մլն դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել: