Հորդանան գետի արևմտյան ափին բախումներ են տեղի ունենում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Կայքի փոխանցմամբ, բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակի ստորաբաժանումները հարձակվել են Ջենին քաղաքի, ինչպես նաև Ալ-Այն և Բալաթա ճամբարների վրա։ Բախումների հետևանքով կան զոհեր, նրանց թիվը չի նշվում։