Ադրբեջանը դատապարտում և մերժում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ վերջինիս մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ քաղաքական գործիչը խեղաթյուրում է Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված իրավիճակը, և իր խոսքերը միջամտություն են երկրի դատական ու իրավական գործընթացներին։
Հաջիզադեն ասել է, որ վերջին 4 տարիների ընթացքում Բաքվի գործերին Պետքարտուղարության միջամտության պատճառով այս ժամանակահատվածը կորած է համարվում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների համար։ Մամուլի քարտուղարը նշել է, որ այս հայտարարությունը կաթվածահար է արել Վաշինգտոնի քաղաքականությունն ամբողջությամբ Հարավային Կովկասում։
Հաջիզադեն վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները կվերականգնվեն։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագըֆգիզիին, Ազեր Գասըմլիին, Ֆարիդ Մեհրալիզադային, Բախտիյար Հաջիևին, Գուբադ Իբադողլուին, Meydan TV-ի վերջերս կալանավորված գործընկերներին և շատ ուրիշների, ովքեր ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի համար։