Վրացական ամենամեծ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը կարող է փակվել։ Այդ մասին հայտարարել է ՀԸ գլխավոր տնօրեն, հայտնի հաղորդավար Գիորգի Գաբունիան։
Նա նշել է, որ հեռուստաընկերության հիմնադիրներից գործարար Զազա Օքուաշվիլին հեռուսատաալիքը նպատակաուղղված փակման է տանում։ Գաբունիան մեղադրել է Օքուաշվիլիին Բիձինա Իվանիշվիլիի հետ հանցավոր պայմանավարվածություն ունենալու համար՝ պնդելով, որ նա որոշել է օգտագործել հեռուստաընկերությունը որպես սակարկության առարկա իշխանությունների հետ իր իսկ իրավական պայքարում։