ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Տավուշի մարզում։ Մասնավորապես Բերքաբեր գյուղի հարակից տարածքում կիրականացվեն 5 պայթյուն․ 4 պայթյուն՝ գյուղից դեպի արևելք՝ 910 մետր հեռավորության վրա, 1 պայթյուն՝ գյուղից դեպի արևելք՝ 1250 մետր հեռավորության վրա։
Կիրանց գյուղի հարակից տարածքում կիրականացվի 1 պայթյուն՝ Հյուսիս-արևելք՝ 1350 մետր հեռավորության վրա։
Պայթեցման աշխատանքները կիրականացվեն ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։