Եգիպտոսում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել բազմակողմ և միջազգային անվտանգության հարցերով ԵԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Ամրո Ջվեյլիի հետ: Այս մասին հայտնում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների համադրումն ապահովող հետագա քայլերը: