Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս դրական ազդակներ է տեսնում Սիրիայից, սակայն նշում է, որ իրավիճակը բավականին անորոշ է։
«Մենք շուտով կտեսնենք, թե արդյոք գործողությունները կհամընկնեն խոսքերի հետ: Սիրիայի ապագան այժմ խոստումնալից է, բայց դեռ անորոշ: Այստեղ չպետք է տեղ ունենան արմատականությունը կամ ահաբեկչությունը, անհրաժեշտ է հարգանք փոքրամասնությունների նկատմամբ, և չպետք է թույլ տալ, որ տեղի ունենա քաղաքացիական պատերազմ»,-մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասաց դիվանագետը։
Նրա խոսքով, ԵՄ վերաբերմունքն ու արձագանքը որոշվում է մի շարք պայմաններով, և այս պահին «առաջնայինը ոչ թե նոր կառավարության ճանաչումն է, այլ հասկանալը, թե որ ուղղությամբ է գնում երկիրը»։ Կալասը նշել է, որ շատ փախստականներ սկսել են ինքնակամ վերադառնալ Սիրիա, ինչը նույնպես դրական է, և քանի որ Եվրոպան ընդունել է պատերազմից փախած մարդկանց, այժմ արդարացի է ակնկալել, որ նրանք կսկսեն վերադառնալ իրենց հայրենիք: