Սաուդական Al-Arabiya.net կայքը հատնում է Սիրիայի տեղեկատվության նախարարության տարածած հայտարարության մասին, ըստ որի, այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին, թուրք-կատարական պատվիրակությունը ժամանել է Դամասկոս և կհանդիպի Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Մուհամմադ ալ-Բաշիրի և Սիրիայի նոր վարչակազմի գլխավոր հրամանատար Ահմեդ ալ-Շարաայի հետ։
Պատվիրակության կազմում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և Կատարի պետական անվտանգության ծառայության ղեկավար Խալֆան Ալ-Քաաբին։
Ֆիդանը օտարերկրյա երկրի առաջին արտգործնախարարն է, ով այցելել է Դամասկոս՝ զինված ընդդիմության կողմից սիրիական ռեժիմի տապալումից հետո։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր, որ իր երկիրը թույլ չի տա, որ Սիրիան կրկին մասնատվի, կամ կրկին դառնա հակամարտության ասպարեզ։
Հիշեցնենք, որ 2024թ․-ի դեկտեմբերի 8-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման և աջակից այլ խմբավորումների հարձակման արդյունքում իշխող «Բաաս» կուսակցության նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը փլուզվեց, իսկ վերջինս փախուստի դիմեց Մոսկվա։