ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա։Ամերիկացի պաշտոնյան հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ․Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպման ժամանակ Քննարկվել են Սիրիայում և տարածաշրջանում վերջին իրավիճակը:
Թուրքիայի նախահագահն ասել է, որ Թուրքիան ի սկզբանե կողմ է եղել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և հայտնել է, որ Սիրիայի ինստիտուտների վերակենդանացման և վերակառուցման համար միջազգային հանրությունը միասին պետք է աշխատի։
Էրդողանը նշել է, որ Սիրիայում գործող և Թուրքիայի համար սպառնալիքի աղբյուր հանդիսացող Սիրիայի քրդական ուժերի դեմ Թուրքիան նախ և առաջ իր ազգային անվտանգության համար կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկելու:
Ընդունելությանը ներկա են գտնվել արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահականի ՀԿ վարչության պետ Ֆ․ Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական ԱքիֆՉաղաթայ Քըլըչը։
Այսօր Բլինքենը հանդիպելու է նաև Ֆիդանին։ Պետական TRT Haber-ը գրել է․ «Սպասվում է, որ Ֆիդան-Բլինքեն հանդիպմանն օրակարգ է գալու նաև ՌԴ-Ուկրաինա պատերազմը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջին իրադրությունը»։