Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին անդարադրձել է դեկտեմբերի 16-ին ԵՄ անդամ պետությունների նիստում Վրաստանի վերաբերյալ սպասվող քննարկմանը։ Նա նշել է, որ «առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցմամբ փաստացի շանտաժի են ենթարկում Վրաստանի քաղաքացիներին»։
-Գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ ԵՄ-ում ոչ ոք չի կիսի նման մոտեցումը և այնպես չի լինի, որ Վրաստանի բնակչությունը որևէ կերպ պատժվի,- հայտարարել է Բոճորիշվիլին։
Նա հորդորել է նաև սպասել դեկտեմբերի 16-ի քննարկմանն ու Բրյուսելի հայտարարությանը, սակայն շեշտել է, որ պատժամիջոցների վերաբերյալ հայտարարություններն ընդունվում են 27 անդամ պետության միաձայն համաձայնությամբ։