Իրանի խորհրդարանի պատգամավոր Քյամրան Ղազանֆարին անդրադարձել է նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանը՝ դրանում մեղադրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Էբրահիմ Ռայիսիին նահատակության են հասցրել: Երկրի ներսում նպատահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ»,- պնդել է պատգամավորը:
Իրանցի պատգամավորը ծիծաղելի է որակել ուղղաթիռի կործանման վարկածը:
«Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի», ասել է նա: