Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են ռազմավարական հարաբերություններ պահպանել հարևան Թուրքիայի հետ։ Այս մասին Yeni Şafak թերթին ասել է Սիրիայում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, ով հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջոլանի մականունով:
«Թուրքիայի հետ մենք կունենանք ռազմավարական հարաբերություններ։ Թուրքիան շատ առաջնահերթություններ ունի սիրիական նոր պետության ստեղծման հարցում։ Կլինեն փոխադարձ առևտրային կապեր, մենք հավատում ենք, որ Թուրքիան տնտեսական զարգացման իր փորձը կփոխանցի Սիրիային»,-ասել է նա։
Ալ-Շարաան հույս է հայտնել, որ 2011 թվականից փախած Սիրիայի բնակչության կեսը կվերադառնա հայրենիք։ «Սիրիացիները ապաստան գտան շատ երկրներում, բայց Թուրքիան ամենից շատ ընդունեց նրանց, ավելի շատ հարգանքով վերաբերվեց նրանց, քան մյուսները»,-ավելացրել նա: