Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակվել է փոխվարչապետ։ Այժմ Վրաստանի կառավարությունում կա 3 փոխվարչապետ՝ էկոնոմիկայի, պաշտպանության և ՆԳ նախարարները։
Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ Գոմելաուրիի թեկնածությունը վաղուց էր քննարկվում, սակայն որոշ դեպքեր արագացրին այն (խմբ.՝ Վրաստանի վարչապետը նկատի ունի Գոմելաուրիի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանումը):