Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանվել է ուղևորատար ինքնաթիռ, որում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ինքնաթիռը պատկանում էր Azerbaijan Airlines-ին և Բաքվից ուղևորվում էր Գրոզնի։ Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 52 հրշեջ և 11 տեխնիկա։ Ըստ Ղազախստանի առողջապահության նախարարության՝ ողջ մնացածներ կան։ Ավիավթարի վայրից տարհանվել է 12 մարդ։