Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը, Տարտուս քաղաքում և հարակից շրջաններում, հետապնդելով նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին, Միջերկրական ծովի ափին հայտնվել են ծուղակում։ Նրանցից 14-ը սպանվել է։ Այս մասին SANA-ին հայտնել է ներքին գործերի նախարար Մուհամմեդ Աբդել Ռահմանը։
«Տարտուսի մերձակա շրջաններից մեկում կարգուկանոն պահպանելու գործողությունների ժամանակ իրավապահները հայտնվել են զինված տարրերի պատրաստած ծուղակում։ Դրա հետևանքով զոհվել է անվտանգության 14, վիրավորվել 10 աշխատակից»,-ասել է նախարարը։
Ինչպես ընդգծել է ՆԳՆ ղեկավարը, իշխանությունները ջանք չեն խնայի կայունությունն ու քաղաքացիական խաղաղությունը պահպանելու համար։ «Մենք երկաթե ձեռքով հարվածելու ենք բոլոր նրանց, ովքեր ոտնձգություն են անում Սիրիայի և նրա որդիների անվտանգությանը»,- ասել է նա։