Կրեմլում տեսել են հայտարարությունները Բաքվից, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ինքնաթռին հակաօդային պաշտպանության խոցման համար, սակայն դեռևս չեն մեկնաբանում այս իրավիճակը, քանի դեռ չի ավարտվել աղետի պատճառների հետաքննությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Իհարկե, տեսել ենք, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, ես ոչինչ չունեմ ավելացնելու նրան, ինչ արդեն ասել եմ»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեսե՞լ է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունը։
«Այս ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և մինչև հետաքննության արդյունքներից արված եզրակացությունները, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական տալ և չենք տալու։ Մենք ունենք մեր ավիացիոն իշխանությունները, որոնք կարող են դա անել, և այդ տեղեկությունը կարող է լինել միայն նրանցից»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Arilines ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Մախաչկալա, ապա՝ Ակտաու։ Այն վթարի է ենթարկվել Ակտաուի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։ Ղազախստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ավիաաղետի հետաքննություն է ընթանում։