Թուրքիայի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց։
Թուրքիայի պետական TRThaber լրատվականը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ՝ Հաքան Ֆիդանի ու Սերգեյ Լավրովի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Սիրիայի զարգացումները, էներգետիկ անվտանգության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում։