Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Արա Շահվերդյանի գլխավորությամբ, հունվարի 12-ին եռօրյա այցով ժամանել է Երևան։
Այցի ընթացքում պատվիրակությունը նախատեսում է հանդիպել ՀՀ խորհրդարանի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության հարցերը։