Ժնևում անցկացվել է Իրանի ու եվրոեռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ ներկայացուցիչների 3-րդ հանդիպումը։ Իրանի փոխարտգործնախարարի բնորոշմամբ՝ քննարկումը եղել է լուրջ և կառուցողական։ Մտքեր են փոխանակվել պատժամիջոցների վերացման, միջուկային հարցերի շուրջ։ Կողմերը համակարծիք են եղել, որ միջուկային բանակցությունները պետք է վերսկսվեն։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Նախորդ հանդիպումը կայացել էր 2024թ․ նոյեմբերի 29-ին Ժնևում։