Իսրայելը և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը մոտ են Գազայում հրադադարի շուրջ համաձայնության գալուն, որի շրջանակում առաջին փուլում ազատ են արձակվելու շարժման կողմից պատանդ պահվող 33 անձինք։
Իսրայելական Haaretz թերթի տվյալներով, առաջին փուլում ազատ կարձակվեն կանայք, երեխաները, 55-ից բարձր տղամարդիկ և առողջական խնդիրներ ունեցողները։ Քննարկվող սխեմայի համաձայն՝ հրադադարից 16 օր հետո կսկսվեն քննարկումները գործարքի երկրորդ փուլի շուրջ, որի շրջանակներում ազատ կարձակվեն մնացած առևանգվածները։ Թերթը նշում է, որ դեռևս տվյալներ չկան, թե Իսրայելը քանի պաղեստինցի բանտարկյալների է ազատ արձակելու գործարքի առաջին փուլի շրջանակներում։ Kan ռադիոյի փոխանցմամբ՝ իսրայելական կողմը պատրաստ է այս ընթացքում բանտերից ազատել մոտ 1300 բանտարկյալի։
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ գործարքի առաջին փուլը կտևի 42 օր, ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալների թիվը տարբեր կլինի՝ կախված նրանից, թե քանի իսրայելցի պատանդ է ողջ:
«ՀԱՄԱՍ»-ն ակնկալում է, որ գործարքի շրջանակում Իսրայելն իրենց կփոխանցի շարժման քաղբյուրոյի նածկին ղեկավար Յահիյա Սինվարի մարմինը, սակայն հրեական կողմից չի պատրաստվում գնալ այդ քայլին։