Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը ԵՄ-ում: Այս մասին նշված է ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է Հարավային Կովկասի վերջին զարգացումները և Սլովակիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: