Իրաքում արդեն մոտ մեկ ամիս է շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 100 մարդ զոհվել է,  5000-ից ավել մարդ վիրավորվել։


Իրաքի մարդու իրավունքների հանձնաժողովի տվյալներով զոհվածների մեծ մասի մահվան պատճառը կիրառված արցունքաբեր գազը, ինչպես նաև ստացած հրազենային վիրավորումներն են։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Իրաքի ոստիկանությունը կիրառել է հրազեն՝ ցույցերը ցրելու նպատակով։

Նշենք, որ Իրաքում բողոքի ակցիաների պատճառը քաղաքացիների դժգոհությունն է գործող կառավարությունից ։

Ըստ իրաքցիների իշխանությունները չեն կարողացել բարելավել կյանքի որակը, նվազեցնել գործազրկությունը և կանգնեցնել կոռուպցիայի աճը։