Այսօր Վրաստանում` ժամը 15։00-18։00-ը հայտարարված է նախազգուշական գործադուլ: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Հաղորդվել է, որ գործադուլի կազմակերպմանն աջակցել են մի շարք խոշոր ընկերություններ և կազմակերպություններ։ Պահանջն է՝ նոր ընտրություններ և հանրահավաքների ժամանակ կալանավորվածների ազատ արձակում։